Advertisement
Advertisement
Բացօթյա համերգ. Կադանսը բաց երկնքի տակ
համերգ

Համերգ - Բացօթյա համերգ. Կադանսը բաց երկնքի տակ

21 հնս • 20:30

Միջոցառման մասին

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը մեկնարկում է Բացօթյա համերգաշարը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում։ Առաջին համերգը տեղի կունենա հունիսի 21-ին՝ ժամը 20։30-ին, ելույթով հանդես կգա Կադանս անսամբլը «Կադանսը բաց երկնքի տակ» գեղեցիկ համերգային ծրագրով։ Ծրագրում՝ Աստոր Պիացոլայի, Վալտեր Ռիոսի և հայկական ժողովրդական ստեղծագործություններ։ Նվագախումբ՝ ·       Սոֆի Միքայելյան. դաշնամուր ·       Վարազդատ Խաչումյան. ջութակ ·       Բորիս Եգանյան. ակորդեոն ·       Հակոբ Ջաղացպանյան. կիթար ·       Գուրգեն Ամիրյան. Կոնտրաբաս «Կադանս» անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Ասատուր Քալաշյան։ Այդ երեկո «Գեղեցիկ է Երևանը՝ մանավանդ գիշերով» արտահայտությունը կյանքի կկոչեն  Կադանս անսամբլը  և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ վերածելով այն երաժշտական իրականության։ Արվեստի նրբագեղությունն արդեն ունի հասցե՝ Բաց երկնքի տակ։

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Օնլայն
Ad