Բացօթյա համերգ. Արսեն Պետրոսյան քառյակ
համերգ

Համերգ - Բացօթյա համերգ. Արսեն Պետրոսյան քառյակ

18 հլս • 20:30

Միջոցառման մասին

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 18-ին՝ ժամը 20:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հրավիրում է Արսեն Պետրոսյան քառյակի համերգին: Համերգի հատուկ հյուրն է բաս դուդուկուկահար Սեսար Վեասը՝ Չիլից։ · Արսեն Պետրոսյան. դուդուկ · Աստղիկ Սնեցունց. քանոն · Վլադիմիր Պապիկյան. սանթուր · Ավետիս Քեոսեյան. դհոլ, դափ · Սեսար Վեաս. բաս դուդուկ, Չիլի Արսեն Պետրոսյան Քառյակը հիմնադրվել է 2018 թվականին՝ հանրահայտ դուդուկահար Արսեն Պետրոսյանի կողմից, որը համարվում է իր սերնդի հայկական դուդուկի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը։ Քառյակի ստեղծման հիմնական նպատակը հայկական ավանդական և հոգևոր երաժշտությունը միջազգային լսարանին ներկայացնելն է։ Համույթի երգացանկը ներառում է հայկական հնագույն ու խորհրդավոր երաժշտություն՝ ընդգրկելով Հայաստանի պատմական ժամանակագրության տարբեր դարաշրջաններ և ժանրեր։ Համույթը ելույթ է ունեցել այնպիսի նշանավոր բեմերում, ինչպիսիք են՝ Wiener Konzerthaus (Վիեննա), Salle Cortot (Փարիզ), Concertgebouw Brugge (Բրյուգե), Great Amber (Լիեպայա) և բազմաթիվ այլ հեղինակավոր համերգային հարթակներում։ Ծրագրում՝ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն։ Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Օնլայն