
համերգ
Համերգ - Ooops… More Choirs! Երգչախմբային․․․ Մե՜ծ երգչախմբային համերգ
4 հլս • 18:00
Միջոցառման մասին
Հուլիսի 4-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում՝ Առնո Բաբաջանյան
համերգասրահում, տեղի կունենա Ooops… More Choirs! Երգչախմբային․․․ Մե՜ծ
երգչախմբային համերգը։
Սա յուրահատուկ երեկո է, որի ընթացքում երգչախմբերը կներկայացնեն իրենց բազմազան
երաժշտական ձեռագիրն ու բնավորությունը՝ միասին ստեղծելով բազմազգ ու բազմաձայն
երաժշտական տարածք, որտեղ տարբեր ոճեր և ավանդույթներ միանում են երգչախմբային
երաժշտության հանդեպ մեծ սիրո շուրջ։
Երեկոյի առանձնահատուկ իրադարձությունը նորվեգացի կոմպոզիտոր Օլա Գյեյլոյի Sunrise
Mass ստեղծագործության կատարումն է, որը կներկայացվի բոլոր երգչախմբերի և նվագախմբի
միացյալ կազմով։
Մասնակիցներ՝
Bari Choir
Sprezzatura Ensemble
The Churchhella Singers (Վրաստան)
Pashtet Choir
Female Composers Choir
Домашний Хор
«Լիլլա» վոկալ քառյակ
«Ձայն» երգչախումբ
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի «Կոմիտաս» կամերային նվագախումբ
Կազմակերպիչ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Օնլայն