
համերգ
Համերգ - Օլեգ և Նատալյա Բուտման — «Հիթերը՝ նորովի»
7 նոյ • 19:00
Միջոցառման մասին
Նոյեմբերի 7-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի ճանաչված ջազ
երաժիշտներ Օլեգ և Նատալյա Բուտմանների «Հիթերը՝ նորովի» համերգային ծրագիրը։
Միջազգային ջազային բեմում երկարամյա գործունեություն ծավալած երաժիշտների
ստեղծագործական փորձը ներառում է համագործակցություններ համաշխարհային ճանաչում
ունեցող արտիստների հետ, ելույթներ հեղինակավոր ջազային փառատոներում և Նյու
Յորքում ձայնագրված հեղինակային ալբոմներ։
Երևանյան համերգի ծրագրում կհնչեն տարբեր ժամանակների հայտնի երաժշտական հիթեր՝
ջազային հեղինակային մշակումներով։ Ծանոթ մեղեդիները կներկայացվեն նոր հարմոնիկ ու
ռիթմիկ լուծումներով՝ համադրելով տարբեր երաժշտական ոճերն ու ջազային
իմպրովիզացիան։
«Հայաստանի էստրադային ջազ նվագախումբ» ՊՈԱԿ
Սեանսներ
7 նոյ
19:00
Հայաստանի ճարտարապետների միություն
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն