
Համերգ - ՀՊԿՆ․ Վիվալդի և Պագանինի
Միջոցառման մասին
Երաժշտական մենամարտ՝ երկու վիրտուոզ ջութակահարների մասնակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը հրավիրում են վայելելու իտալացի մեծանուն կոմպոզիտորներ Անտոնիո Վիվալդիի և Նիկոլո Պագանինիի՝ ջութակի և նվագախմբի համար գրված լավագույն գլուխգործոցները։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսն ականատես կլինի յուրահատուկ երաժշտական մենամարտի՝ երկու վիրտուոզ ջութակահարների մասնակցությամբ, որտեղ կբացահայտվեն ջութակի բոլոր հնարավորությունները։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան Մենակատարներ՝ • Հայկ Կազազյան. ջութակ • Նիկոլայ Մադոյան. ջութակ Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչանո (Իտալիա) Սիրով հրավիրում ենք միասին վայելելու ջութակի ամբողջ հմայքը՝ իտալական երաժշտության գեղեցիկ հնչյուններով՝ վիրտուոզ կատարմամբ։ Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ