Advertisement
Advertisement
Միյաձակիի կախարդանքը Երևանի սրտում
համերգ

Համերգ - Միյաձակիի կախարդանքը Երևանի սրտում

23 հնս • 20:30

Միջոցառման մասին

Scherzo String Quartet-ը և BARDAK բարը հրավիրում են ձեզ մի ճամփորդության, որտեղ կենդանանում են Հայաո Միյաձակիի հեքիաթները: Այս երեկո Ջո Հիսաիշիի հանճարեղ երաժշտությունը ձեզ կտեղափոխի թռչող կղզիների, անտառային ոգիների և, անշուշտ, «Հաուլի քայլող ամրոցի» աշխարհ: Մեր համերգը կկայանա աննկարագրելի հարմարավետ BARDAK բարում: Սա յուրահատուկ բնավորությամբ մի վայր է, որն իր ջերմ ու խորհրդավոր մթնոլորտով հենց ինքը հիշեցնում է լեգենդար Քայլող ամրոցը: Բարը գտնվում է հիասքանչ վայրում՝ գեղեցիկ շատրվանի և այգու հարևանությամբ, ինչը կատարյալ համադրություն է ամառային անմոռանալի երեկոյի համար: Եկեք վայելելու կենդանի հնչողությունն ու իսկական կախարդանքը: Տեղերը սահմանափակ են, ամրագրեք նախապես: Ուշադրություն․ Բարը գտնվում է Երևանի կենտրոնում՝ այգու և շատրվանի հարևանությամբ։ Կազմակերպիչ՝ Scherzo String Quartet

Միջոցառման վայր

Բարդակ Փաբ Երևան

Հասցե

Խանջյան փողոց 8/1

Կատեգորիա

Օնլայն
Ad