
Համերգ - Միրզոյան լարային քառյակ | Ժամանակակից երաժշտության փառատոն
Միջոցառման մասին
Մարտի 16-ին Ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակում համեցե՛ք Արամ Խաչատրյանի տուն-թանգարան՝ կամերային երաժշտության երեկոյի, որի ժամանակ Միրզոյան լարային քառյակը կներկայացնի Մարտին Ուլիխանյանի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։ Ծրագրում․ - Մարտին Ուլիխանյան․ Կվարտետ թիվ 3 «7 մահացու մեղքեր» (2008) (23ր) - Էդվարդ Միրզոյան․ Քնարական պատկեր «Շուշանիկ» (6ր) - Էդվարդ Միրզոյան․ Լարային քառյակ, թեմա և վարիացիաներ (23ր) Միրզոյան լարային քառյակ Տիգրան Մաթևոսյան (1-ին ջութակ) Իվանե Եսայան (2-րդ ջութակ) Արմեն Թորոսյան (ալտ) Հայկ Բաբայան (թավջութակ) ———————— Մարտի 16 | 19։30 Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։ Տոմսերի արժեքը՝ 3,000-4,000 դրամ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է «Ջի Թի Բի Հոլդինգս» ընկերությունը։ Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։