Միլկիցա Ռադովանովիչ. Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն
համերգ

Համերգ - Միլկիցա Ռադովանովիչ. Երգեհոնային երաժշտության միջազգային փառատոն

10 հոկ • 19:00

Միջոցառման մասին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա միջազգային բեմերում մեծ ճանաչում վայելող երգեհոնահարուհի Միլկիցա Ռադովանովիչի (Սերբիա/Նորվեգիա) մենահամերգը: Նա հայտնի է եվրոպական հանրահայտ համերգասրահներում ու տաճարներում (օրինակ՝ Վեստմինստերյան աբբայությունում, Օսլոյի և Քովենթրիի տաճարներում) իր ելույթներով, ինչպես նաև միջազգային տարբեր մրցույթներում տարած հաղթանակներով։ Ռադովանովիչի կատարումներն աչքի են ընկնում վիրտուոզությամբ և հուզական խորությամբ, իսկ երկացանկը ներառում է ինչպես բարոկկո, այնպես էլ ժամանակակից երաժշտություն: Ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախ (1685–1750). Տոկատ և Ֆուգա ռե մինոր, BWV 565 Տոմազո Ալբինիոնի / Ռեմո Ջազոտո. Ադաջո սոլ մինոր Ֆրենյո Դուգան (1874–1948). Պրելյուդ դո մաժոր; Պրելյուդ լյա մինոր Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդի (1809–1847). Պասակալիա Վլադիմիր Տոշիչ (1949–2025). Medial 2 Պետրա Բյորխաուգ (ծնվ. 1964). Ավե Մարիս Ստելլա Սիմեոն Երևանցի (18-րդ դար) / Կոմիտաս. Տէր Ողորմեա (փոխ.՝ Վահագն Ստամբոլցյանի) Սբ. Ներսես Շնորհալի (12-րդ դար) / Կոմիտաս. Առավոտ լուսոյ (փոխ.՝ Դավիթ Գիլանյանի) Գրիգոր Պահլավունի (12-րդ դար) / Կոմիտաս. Ով զարմանալի (փոխ.՝ Վահագն Ստամբոլցյանի) Կոմիտաս (1869–1935). Յայս յարկ, շարական խնկարկության (փոխ.՝ Վահագն Ստամբոլցյանի) Էդվարդ Գրիգ (1843–1907). Առավոտյան տրամադրություն, Նորվեգական պար թիվ 2, Լեռների արքայի քարանձավում Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Օնլայն