Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
համերգ

Համերգ - Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

11 դեկ • 19:30

Միջոցառման մասին

Դեկտեմբերի 11-ին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կներկայացնի բազմաժանր ծրագիր՝ կինոերաժշտությունից և իտալական հայտնի մեղեդիներից մինչև տանգո։ Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ իրականացվող երեկոյին բեմում հանդես կգան աշխարհահռչակ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Ծրագրում՝ ⁠- Էնիո Մորիկոնե․ Արևմտյան պոպուրի (10 ր) ⁠- Նինո Ռոտա․ «Նվիրում Ֆեդերիկո Ֆելինիին» (4 ր) ⁠- Ռոբերտո դի Մարինո․ «Միջերկրական սյուիտ»՝ բանդոնեոնի, ֆլեյտայի, կլարնետի և լարային նվագախմբի համար (6 ր) ⁠- Լուկա Պոլետտի․ «Հատվածներ․ տանգո հիշողության համար» (8 ր) - Ֆրանչեսկո Պաոլո Տոստի․ «Այլևս չեմ սիրում քեզ» (5 ր) ⁠- Լուկա Սալվադորի․ «Մայր Մարիա» (5 ր) - Ջակոմո Պուչինի․ «Ո՛վ, իմ սիրելի հայրիկ» (3 ր) - Աստոր Պիացոլլա․ «Milonga de la Annunciatión» (4 ր) - Ռոբերտո դի Մարինո․ «Ծովով»՝ բանդոնեոնի, թավջութակի և լարային նվագախմբի համար (6 ր) Մենակատար՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի (ակորդեոն, բանդոնեոն) Պաշտոնական նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ Համերգին մասնակցում են նաև՝ Բելլա Ամարյան (մեցցո-սոպրանո) Հայկ Բաբայան (թավջութակ) Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա) Ավետիք Ղազարյան (կլարնետ) Լիլիթ Զաքարյան (դաշնամուր) Ձե՛ռք բերեք տոմսերն ու միացե՛ք համերգին։ Դեկտեմբերի 11 | 19:30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ Տոմսերի արժեքը՝ 3,000 – 10,000 դրամ Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։ Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գլխավոր գործընկեր՝ Երևանի քաղաքապետարան Ռազմավարական գործընկեր՝ Մինեքս Գործընկեր՝ Վիզա Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Եվրոպական փառատոնների ասոցիացիայի (EFA) անդամ է։

Հասցե

Հայաստան, Երևան, Խաչատուր Աբովյան փողոց 2

Կատեգորիա

Սեանսներ

11 դեկ
19:30
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն