Խաչատրյանի անվան միջազգային փառատոն. դաշնամուրային մենահամերգ | Մայա Օհանյան
համերգ

Համերգ - Խաչատրյանի անվան միջազգային փառատոն. դաշնամուրային մենահամերգ | Մայա Օհանյան

30 նոյ • 19:30

Միջոցառման մասին

Դասական երաժշտության ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը, կրկին միավորվում է աշխարհահռչակ երաժիշտների, բացառիկ համերգային ծրագրերի և անմոռանալի երաժշտական հանդիպումների շուրջ։   Նոյեմբերի 30-ին հրավիրում ենք «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու դաշնամուրային երաժշտության երեկո՝ դաշնակահար Մայա Օհանյանի կատարմամբ։   Ծրագիրը միավորում է տարբեր ժամանակաշրջանների մեծ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ բացահայտելով դաշնամուրային երաժշտության հմայքն ու բազմազանությունը։ Ծրագրում՝ * Յոզեֆ Հայդն. Դաշնամուրի սոնատ սի մինոր թիվ 47, Hob.XVI:32 (15 ր), * Կլոդ Դեբյուսի. Պրելյուդներ (12 ր), * Օլիվեր Շառլ Մեսսիա. «Մեծ արորիկ»՝ «Թռչունների կատալոգ»-ից (9 ր), * Կլոդ Դեբյուսի. «Ուրախության կղզի» (7 ր), * Արամ Խաչատրյան. hատվածներ «Գայանե» բալետի սյուիտներից (8 ր), * Ֆրեդերիկ Շոպեն. Ֆանտազիա ֆա մինոր, երկ 49 (13 ր), * Ֆերենց Լիստ. «Դանթեի ընթերցումից հետո»։ Կիսասոնատ ֆանտազիա՝ «Ուխտագնացության տարիներ» դաշնամուրային շարքից, S. 161, թիվ 7 (15 ր)։ Մենակատար՝ Մայա Օհանյան (դաշնամուր)։ Պաշտոնական նվագախումբ՝ Երևանի պետական սիմֆոնիկ նվագախումբ Նոյեմբերի 30 | 19։30 «Առնո Բաբաջանյան» համերգասրահ Տոմսերի արժեքը՝ 3,000 – 7,000 դրամ։ Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։ Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։   Գլխավոր գործընկեր՝ Երևանի քաղաքապետարան Ռազմավարական գործընկեր՝ Մինեքս Գործընկեր՝ Վիզա   Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Եվրոպական փառատոնների ասոցիացիայի (EFA) անդամ է։

Հասցե

Հայաստան, Երևան, Խաչատուր Աբովյան փողոց 2

Կատեգորիա

Սեանսներ

30 նոյ
19:30
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն