Խաչատրյանի անվան միջազգային փառատոն. թավջութակ և դաշնամուր | Մատեո Ֆաբի, Մայա Օհանյան
համերգ

Համերգ - Խաչատրյանի անվան միջազգային փառատոն. թավջութակ և դաշնամուր | Մատեո Ֆաբի, Մայա Օհանյան

2 դեկ • 19:30

Միջոցառման մասին

Դեկտեմբերի 2-ին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը հրավիրում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարան՝ կամերային երաժշտության համերգի։   Դաշնակահար Մայա Օհանյանը և թավջութակահար Մատեո Ֆաբին կներկայացնեն Արամ Խաչատրյանի, Սերգեյ Պրոկոֆևի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները՝ ընդգծելով թավջութակի և դաշնամուրի երաժշտական երկխոսության հնչերանգներն ու արտահայտչականությունը։   Բացահայտե՛ք այս երկու գործիքների հնչողությունը՝ քնարական մանրանվագներից մինչև մեծածավալ սոնատներ։   Ծրագրում՝ * Արամ Խաչատրյան․ Երկու պիես թավջութակի և դաշնամուրի համար (8 ր), * Սերգեյ Պրոկոֆև․ Թավջութակի սոնատ դո մաժոր, երկ 119 (25 ր), * Սերգեյ Ռախմանինով․ Թավջութակի սոնատ սոլ մինոր, երկ 19 (35 ր)։ Մայա Օհանյան (դաշնամուր) Մատեո Ֆաբի (թավջութակ) Պաշտոնական նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ   Դեկտեմբերի 2 | 19։30 Արամ Խաչատրյանի տուն-թանգարան   Տոմսերի արժեքը՝ 3,000 – 4,000 դրամ։ Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։   Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։   Գլխավոր գործընկեր՝ Երևանի քաղաքապետարան Ռազմավարական գործընկեր՝ Մինեքս Գործընկեր՝ Վիզա   Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Եվրոպական փառատոնների ասոցիացիայի (EFA) անդամ է։

Հասցե

Զարոբյան 3

Կատեգորիա

Սեանսներ

2 դեկ
19:30
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն