ԿԱՄԻԼ ՉԱԼԱԵՎ | ԱՆԸՆԴՀԱՏ ԹԵԼԸ
համերգ

Համերգ - ԿԱՄԻԼ ՉԱԼԱԵՎ | ԱՆԸՆԴՀԱՏ ԹԵԼԸ

13 նոյ • 19:00

Միջոցառման մասին

ԿԱՄԻԼ ՉԱԼԱԵՎ | ԱՆԸՆԴՀԱՏ ԹԵԼԸ Նոյեմբերի 13 (ուրբաթ) | 19:00 Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ Սոնատներ և տրիոներ՝ պատմական գործիքներով Հատուկ այս համերգի համար  «Առնո Բաբաջանյան»  համերգասրահ կտեղափոխվի 1850 թ․ ֆրանսիական հազվագյուտ «Պլեյել» ռոյալը՝ իր սկզբնական լարերի մեծ մասը պահպանած պատմական գործիք։ Այն կհնչի 1862 թ․ Միրքուրում պատրաստված թավջութակի և Ստրադիվարիուսի «Հելլիեր» ջութակի՝ 2005 թվականին Կրեմոնայում ստեղծված կրկնօրինակի նվագակցությամբ։ Ռոյալը Կամիլ Չալաևն անձամբ լարում է Սերժ Կորդիեի՝ մաքուր կվինտաների սկզբունքի վրա հիմնված մեթոդով։ Գործիքների պատմությունը, բնական հնչողությունն ու տեմբրային անհատականությունը դառնում են երաժշտական մեկնաբանության էական բաղադրիչներ։ Կոմպոզիտորի նվիրումը կոմպոզիտորին․ այս գաղափարն է ընկած Կամիլ Չալաևի «Անընդհատ թելը» կամերային նախագծի հիմքում։ Մենդելսոնի և Մոցարտի սոնատներից դեպի Բախի ու Հենդելի բարոկկո աշխարհը տանող ծրագիրը բացահայտում է տարբեր դարաշրջանները կապող երաժշտական մտածողության շարունակականությունը։ Կատարողներ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, դաշնամուր ԿԱՄԻԼ ՉԱԼԱԵՎ, ջութակ ԼԻԱ ԱՊՐԵՍՅԱՆ, թավջութակ Ծրագրում՝ ՄԱՍ I. ՌՈՄԱՆՏԻԶՄԻ ԵՎ ԿԼԱՍԻՑԻԶՄԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ Ֆելիքս Մենդելսոն՝ Սոնատ ջութակի և դաշնամուրի համար՝ Ֆա մինոր, երկ 4 Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Սոնատ ջութակի և դաշնամուրի համար՝ Մի մինոր, K. 304 ՄԱՍ II. ԲԱՐՈԿԿՈՅԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ ԵՎ ՈՍԿԵ ՏՐԻՈՆ Յոհան Սեբաստիան Բախ՝ Սոնատ ջութակի և ստեղնաշարային գործիքի համար՝ Սի մինոր, BWV 1014 Սոնատ ջութակի և ստեղնաշարային գործիքի համար՝ Մի մաժոր, BWV 1016 Գեորգ Ֆրիդրիխ Հենդել՝ Սոնատ Ռե մինոր, HWV 359a՝ ջութակի, թավջութակի և դաշնամուրի կատարմամբ *Ազդագրում օգտագործված է հայ արտ-բրյուտ նկարիչ Արմենի աշխատանքը (2026), որի գունաշխարհը նախագծի երաժշտական գաղափարը կապում է ժամանակակից արվեստի հետ։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա Կազմապերպիչ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Հասցե

Երևան, Աբովյան 2 փող

Կատեգորիա

Սեանսներ

13 նոյ
19:00
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն