Հոբելյանական համերգ. «Տաղարան» համույթը 45 տարեկան է
համերգ

Համերգ - Հոբելյանական համերգ. «Տաղարան» համույթը 45 տարեկան է

12 նոյ • 19:00

Միջոցառման մասին

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է հոբելյանական համերգ՝ նվիրված համույթի կազմավորման 45-ամյակին։ Բեմում կլինեն համույթի մենակատարները, ինչպես նաև համույթի հետ տարբեր տարիներին համագործակցած, միջազգային համբավ ունեցող մենակատարներ: Համերգային ծրագիրը ներկայացնում է «Տաղարան» համույթի 45-ամյա գործունեության ընթացքում ձևավորված բազմաշերտ երկացանկի ամենասիրված ստեղծագործությունները։ Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան։ Մենակատարներ՝ Գայանե Ղամբարյան. սոպրանո Գալինա Ցոլակյան. սոպրանո Լուսինե Մարկոսյան. մեցցո-սոպրանո Հովսեփ Նշանյան. բարիտոն Հասմիկ Հարությունյան. բլուլ Արտակ Ասատրյան. դուդուկ Թերեզա Ոսկանյան. երգեհոն Հատուկ հյուրեր՝ Անուշ Հովհաննիսյան. սոպրանո, Միացյալ Թագավորություն Իրինա Զաքյան. սոպրանո Նիկոլայ Մադոյան. ջութակ Ծրագրում՝ Գերոնիմո Խիմենես. «Me llaman la primorosa», «Սևիլյան սափրիչը» սարսուելայից Լուիջի Արդիտի. «Il Baccio» Անտոնիո Վիվալդի. Ջութակի կոնցերտ RV 352, A dur Հենրի Փյորսել. Շեփորի մեղեդի և արիա Բարսեղ Կանաչյան. «Օրոր» Խաչատուր Ավետիսյան. «Անընդհատ շարժում» Համբարձում Բերբերյան. «Անոր» Գուսան Շահեն. «Յար քու բարակ բոյին մեռնեմ», «Բինգյոլ» Ժողովրդական երգերի և նվագների մշակումներ. «Հովվի կանչ» «Վայոց Ձորի հորովել» «Ինջինար յար» «Պարերգ Մուսալեռան» «Վզնոցդ ես եմ նախշել» Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար: Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Սեանսներ

12 նոյ
19:00
Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն