
համերգ
Համերգ - ՋԱԶ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
11 ապր • 19:00
Միջոցառման մասին
Փոքրիկների կողմից արդեն շա՜տ սիրված այս նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն
Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին
ծանոթացնել ջազ երաժշտությանը՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով:
Ապրիլի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն
իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակմամբ, ուրախ տրամադրությամբ,
փայլուն ջազ երաժիշտերի կատարումներով։
Աննա Կոստանյան՝ վոկալ
Արթուր Ալեք՝ վոկալ
Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն
Տիգրան Հարությունյան՝ շեփոր
Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր,
գործիքավորում
Ռաֆայել Պետրոսյան՝ դաշնամուր
Միխայիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս
Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ
Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա նաև
մուլտֆիլմերի պրոեկցիա։
Կազմակերպիչ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Օնլայն

