Ջեյմս Քեմերոն
համերգ

Համերգ - Ջեյմս Քեմերոն

23 նոյ • 19:00

Միջոցառման մասին

Վաճառքի մեկնարկից հետո առաջին 3 օրվա ընթացքում տոմս գնածների միջև կխաղարկվի Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպման 5 տոմս։ Մանրամասները՝ շուտով։ 🎬 Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է բացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քեմերոնի հետ։ Համաշխարհային կինոյի պատմությունը փոխած ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսոր Ջեյմս Քեմերոնը՝ Երևանում։ «Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ», «Ավատար» և այլ լեգենդար ֆիլմերի հեղինակը կհանդիպի երևանյան հանդիսատեսի հետ՝ խոսելու կինոյի, ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների և նորարարությունների մասին։ Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից`  - Ջեյմս Քեմերոնի հետ զրույցից և հարցուպատասխանից,  - ինչպես նաև նրա ֆիլմերի սաունդթրեքների համերգային ծրագրից։ Համերգային ծրագրի մանրամասները կհայտարարվեն շուտով։ Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու մեր ժամանակների ամենաազդեցիկ կինոգործիչներից մեկին, լսելու նրա պատմությունները կինոյի աշխարհից և բացահայտելու այն ստեղծագործական մտածողությունը, որի շնորհիվ ծնվել են համաշխարհային կինոյի ամենանշանավոր նախագծերից մի քանիսը։ Ջեյմս Քեմերոն․ հանդիպում, որը միավորում է կինոն, երևակայությունն ու ապագան։ Կազմակերպիչ՝ Mezzo Production

Հասցե

Ծիծեռնակաբերդի 1, Երևան

Կատեգորիա

Սեանսներ

23 նոյ
19:00
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն