
համերգ
Համերգ - ՋԱԿՈՆ ԵՎ ԿԻԼԻԱՆԱ, ԳԻՈ ՊԻԿԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ 2026
11 հլս • 20:00
Միջոցառման մասին
Պատրաստվե՛ք անմոռանալի միջոցառման։ Միայն Ձեզ համար՝ Ձեր սիրելի արտիստների
անակնկալ ելույթը։
🎤 JAKONE & KILIANA
JAKONE՝ երաժշտական նոր դպրոցի շունչ և խարիզմատիկ ձայն: Նրա երգացանկը հույզերի և
էներգիայի պայթյուն են, որոնք ակնթարթորեն հայտնվում են միլիոնավոր ունկնդիրների
սիրելի երգերի շարքում:
JAKONE-ն ոչ միայն տաղանդավոր կատարող է, այլև ստեղծարար հեղինակ, ով համարձակորեն
խաղարկում է ժանրերը՝ ստեղծելով յուրահատուկ հնչողություն, որը կարող է գերել
ցանկացած լսարանի: Նրա երգերն արդեն հնչում են լավագույն ռադիոկայաններում և
ստրիմինգային հարթակներում, իսկ ելույթներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում:
Նրա կատարումները ներդաշնակորեն համատեղում են թրենդային հնչողությունը և հուզական
խորությունը: Բնատուր տաղանդի տեր ռոստովցին մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել
երաժշտության նկատմամբ։ Նրա պատանեկությունը լի էր ինքնադրսևորման ձգտումով և իր
յուրահատուկ ոճի փնտրտուքներով։Հմայիչ ձայն և թովիչ հնչյուններ:
KILIANA-ն նվաճում է բեմերն ու մարդկանց սրտերը՝ յուրաքանչյուր ելույթ վերածելով
անմոռանալի ներկայացման: Նա ժամանակակից բեմի նոր աստղ է, նրա անունը դառնում է
կանացի ուժի և տաղանդի հոմանիշ: Եզակի ոճը և ձայնի հնչողությունը դարձնում են նրան
ժամանակակից երաժշտական արդյունաբերության անբաժանելի մասը:
Նրա կատարումները հույզերի, նրբաճաշակության, ինքնավստահության և համարձակության
զուգադրություն են: Ձայն, որը երկար ժամանակ հնչում է երկրպագուների սրտերում, և
արտիստ, որը թելադրում է ապագայի երաժշտության միտումները:
Գիո Պիկան ռուսալեզու ռեփի նոր ալիքի ամենավառ ներկայացուցիչներից է։ Նրա
երաժշտությունը միավորում է անկեղծ խոսքը, հզոր էներգիան և իրական զգացմունքները,
որոնք արձագանք են գտնում ամբողջ աշխարհի հազարավոր մարդկանց սրտերում։ Նրա
համերգները միշտ առանձնանում են ուժեղ էմոցիոնալ մթնոլորտով, կենդանի կատարումներով
և հանդիսատեսին ամբողջությամբ ներգրավող տրամադրությամբ։
Արտիստը մեծ ճանաչում է վայելում աշխարհի տարբեր ծայրերում․ ամենաշատ լսումներ
ունեցող երկրների թվում են Գերմանիան, Չեխիան, Լեհաստանը, Ավստրիան, Լատվիան,
Նիդերլանդները, Բելգիան, Մեծ Բրիտանիան և Հայաստանը, ինչը ևս մեկ անգամ փաստում է
նրա միջազգային ճանաչման մասին
Համերգի ընթացքում կհնչեն Գիո Պիկայի ամենահայտնի հիթերը՝ «Буйно голова», «Дом»,
«Фонтанчик», «Где прошла ты», «Мир», «На белом», «Листопадом», «Где ты?» և շատ
այլ սիրված երգեր։
Արտիստի ստեղծագործական ուղին ներկայացված է նաև վավերագրական ֆիլմում, որը ցույց է
տալիս նոր մակարդակի շոուի ստեղծման ետնաբեմը և արդեն ունեցել է լիարժեք sold out
պրեմիերա Ռիգայում՝ ևս մեկ ապացույց նրա աճող ազդեցության և ժողովրդականության։
Այս երեկոն կլինի լի երաժշտությամբ, որը դիպչում է սրտին և երկար մնում հիշողության
մեջ։
Ուշադրություն․ տոմսերի արժեքները բարձրանալու են։
Շտապե՛ք գնել դրանք մատչելի արժեքներով հիմա։
Հյուրերի հավաք՝ 17:00
19:20 — JAKONE & KILIANA
20:00 — Gio Pika
Armenian Helicopters-ի ուղղաթիռային հարթակ (Ջրվեժի զբոսայգի)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։
Արգելվում է ցանկացած երկրի դրոշների մուտքը։ Տարբեր հայացքներ ունեցող անձանց միջև
հնարավոր սադրանքներից և բախումներից խուսափելու նպատակով կազմակերպիչները արգելում
են ցանկացած քաղաքական խորհրդանիշ՝ խաղաղ միջավայր ապահովելու համար։ Միջոցառման
ընթացքում ցանկացած պետության դրոշների օգտագործումը արգելվում է՝ չեզոքությունը,
անվտանգությունը և քաղաքական բախումների կանխարգելումը ապահովելու նպատակով։
Պատճառը․ Երաժշտական միջոցառումը նախատեսված է հանգստի և ժամանցի համար, այլ ոչ
քաղաքական խորհրդանիշների ցուցադրման։
Անվտանգություն․ Մուտքի ժամանակ դրոշները կբռնագրավվեն անվտանգության ծառայության
կողմից։
Օնլայն


