
Համերգ - Յ.Ս. Բախ. Երգեհոնային երաժշտության համերգ
Միջոցառման մասին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ: Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների կատարումով հանդես կգան երգեհոնահարներ՝ Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Լուսինե Հարությունյանը, Արմեն Աղաջանյանը, Աննա Բակունցը, ինչպես նաև սոպրանո Գայանե Մաթևոսյանը, ֆլեյտահարուհի Հայկուհի Հակոբյանը և թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը: Ծրագրում՝ Հարություն Թագվորյան -Տոկատ և ֆուգա ռե մինոր (Դորիական), BWV 538 Թերեզա Ոսկանյան -Ֆանտազիա դո մինոր, BWV562 -«Գառնուկները կարող են ապահով լինել» (Որսորդական կանտատից), BWV 208 Գայանե Մաթևոսյան. սոպրանո Հայկուհի Հակոբյան. ֆլեյտա Լուսինե Հարությունյան -Պաստորալ ֆա մաժոր, BWV590 Արմեն Աղաջանյան -Սոնատ երգեհոնի և թավջութակի համար № 3 սոլ մինոր, BWV 1029 Անդրանիկ Աղաջանյան. թավջութակ Աննա Բակունց -Տոկատ և ֆուգա ռե-մինոր Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ