
համերգ
Համերգ - Ինտերստելար.Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble
28 հնս • 19:00
Միջոցառման մասին
Հունիսի 28-ին՝ ժամը 19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն
հաղորդող Կամերային երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ: Դուք
կհայտնվեք «Ինտերստելար» («Միջաստղային ճամփորդություն») կուլտային գիտաֆանտաստիկ
ֆիլմի շշմեցուցիչ աշխարհում՝ հանրաճանաչ Mystery Ensemble-ի ընկերակցությամբ:
Քրիստոֆեր Նոլանի ֆանտաստիկ էպոսի գերիչ սաունդթրեքի հեղինակն է Հանս Ցիմերը՝ մեր
ժամանակի մեծագույն կինոկոմպոզիտորներից մեկը։
Հիշեցնենք «Ինտերստելար»-ի սյուժեն, քանի որ հենց նման մթնոլորտում ենք հայտնվելու
այս երեկո: Երբ երաշտը, փոշեմրրիկները և բուսականության անհետացումը մարդկությանը
կանգնեցնում են պարենային ճգնաժամի առաջ, մի խումբ հետազոտողներ և գիտնականներ
մեկնում են ճանապարհորդության՝ գտնելու մարդկանց կյանքի համար պիտանի մոլորակ…
Հիշեցնենք «Ինտերստելար»-ի սյուժեն, քանի որ հենց նման մթնոլորտում ենք հայտնվելու
այս երեկո: Երբ երաշտը, փոշեմրրիկները և բուսականության անհետացումը մարդկությանը
կանգնեցնում են պարենային ճգնաժամի առաջ, մի խումբ հետազոտողներ և գիտնականներ
մեկնում են ճանապարհորդության՝ գտնելու մարդկանց կյանքի համար պիտանի մոլորակ…
Համերգին առեղծվածային կախարդանք կհաղորդի երաժիշտների առանձնահատուկ կապն իրենց
շրջապատող ճարտարապետության և լուսային ձևավորման հետ: Այս առանձնահատուկ
երաժշտական արկածը հիրավի կդառնա 2026 թվականի հունիս ամսվա ջերմ, գեղեցիկ,
հանգստավետ հիշողություններից մեկը: Հասցրե՛ք ձեռք բերել այս ամառ ամենառոմանտիկ
համերգներից մեկի տոմսերը:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական
գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց
առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային
վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ
երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն
համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի
աշխարհ: Պաշտոնական կայք՝ www.redevents.am:
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Հասցե՝ Կամերային երաժշտության տուն, Ավ․ Իսահակյան 1, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
🎻 Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն:
Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը,
յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու
տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների
արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի
ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր.
● Հանս Ցիմեր — Dreaming of the Crash
● Հանս Ցիմեր — Mountains
● Հանս Ցիմեր — Detach
● Հանս Ցիմեր — Coward
● Հանս Ցիմեր — Day One
● Հանս Ցիմեր — No time for Caution
● Հանս Ցիմեր — Message from Home
● Հանս Ցիմեր — S.T.A.Y.
● Հանս Ցիմեր — Cornfield Chase
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագիրը կարող է փոփոխվել
Օնլայն

