Միջազգային երգեհոնային փառատոն․ Հիրոկո Ինոուե – Թարիվերդիև 95
համերգ

Համերգ - Միջազգային երգեհոնային փառատոն․ Հիրոկո Ինոուե – Թարիվերդիև 95

21 նոյ • 19:00

Միջոցառման մասին

Միջազգային երգեհոնային փառատոն․ Հիրոկո Ինոուե- Թարիվերդիև 95 Նոյեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի կունենա համերգ` նվիրված Միքայել Թարիվերդիևի 95-ամյակին: Մենահամերգով հանդես կգա երգեհոնահարների նոր սերնդի ականավոր ներկայացուցիչ Հիրոկո Ինոուէն (Ճապոնիա/Ռուսաստան): Կիոտոյի (Ճապոնիա), Մոսկվայի (Ռուսաստան) և Գրոնինգենի (Հոլանդիա) կոնսերվատորիաներում ուսանած, բազմաթիվ միջազգային մրցույթների դափներկիր Հիրոկո Ինոուէն ելույթներ է ունենում ամբողջ աշխարհում՝ հանդես գալով մենահամերգներով և համագործակցելով տարբեր նվագախմբերի հետ: Հիրոկո Ինոուէն լուրջ, խորը և նուրբ երաժիշտ է, ում նրա երկացանկը աչքի է ընկնում կատարողականության արտասովոր լայնությամբ և ժանրերի բազմազանությամբ։ Միքայել Թարիվերդիևի ստեղծագործություներին զուգահեռ Հիրոկոն համերգին կներկայանա նաև ճապոնացի հեղինակների ստեղծագործությունների կատարմամբ: Համերգն իրականացվում է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրում՝ Միտիո Միյագի. «Ծովը գարնանը» Միքայել Թարիվերդիև. «Մայր տաճար», հեղինակային երգեհոնային իմպրովիզացիա՝ «Հնաոճ կատակերգություն» ֆիլմից Միքայել Թարիվերդիև. «Կասանդրա», Երգեհոնի կոնցերտ # 1, op. 91 Յուի Կակինումա. «Լոտոս» Միքայել Թարիվերդիև. «Բասսո օստինատո», Երգեհոնի #2 «Պոլիֆոնիկ տետր» կոնցերտից, op. 93 Տակաշի Յոշիմացու. «Պլեադների պարեր» Միքայել Թարիվերդիև. «Փոքրիկ իշխանը»՝ «Ուղևորը «Հասարակածից» ֆիլմի երաժշտությունից Միքայել Թարիվերդիև. «Ձյուն Լենինգրադի վրա»՝ «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմից Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Սեանսներ

21 նոյ
19:00
Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն