ՀՈԳՆԵԼ ԵՄ, ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ
համերգ

Համերգ - ՀՈԳՆԵԼ ԵՄ, ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ

1 հնվ • 21:00

Միջոցառման մասին

ՀՈԳՆԵԼ ԵՄ, ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ Պարային-բողոքային միջոցառում 2027 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ՝ ՊԱՐԻ՛Ր ԵԼՑԻՆԻ ՊԵՍ։ Գուշակները ակնարկներ են անում, աստղերը բարենպաստ դիրքերում են, իսկ կանխատեսումները՝ գնալով շատանում։ 2027-ը խոստանում է բազմաթիվ անակնկալներ։ Մենք չգիտենք՝ ինչ է սպասվում մեզ, բայց ամբողջ սրտով հավատում ենք՝ ՆԱԽՈՐԴԸ ՀԵՌԱՑԱՎ, ՍԱ ԷԼ ԿՀԵՌԱՆԱ՛։ Եթե փոփոխությունների եք սպասում և պատրաստ եք դրանք դիմավորել կենդանի երաժշտությամբ ու պարով, ապա միացե՛ք մեզ։ Stop Club | Սկիզբը՝ 21:00-ին ՏՈՆԱԿԱՆ ԵՐԵԿՈՅԻ ԾՐԱԳՐՈՒՄ՝ Կենդանի երաժշտություն՝ ժողովրդի ոգին բարձրացնելու համար Դիջեյ՝ պատմության ընթացքն արագացնելու համար Միասին երգեցողություն՝ յուրաքանչյուր ձայն կարևոր է Պարեր՝ մինչև լուսավոր ապագայի արշալույսը Դիմավորենք 2027-ը՝ հույսով, որ ինչ-որ մեկն ի վերջո կարտասանի այդքան սպասված խոսքերը․ «Հոգնել եմ։ Հեռանում եմ»։ Յուրաքանչյուր հյուրի՝ անվճար welcome drink։ Եկե՛ք։ Պատմությունն ինքն իրեն չի արագանա։ Հ․Գ․ Շահույթի մի մասն ուղղվելու է անկախ հետազոտությունների աջակցությանը։

Միջոցառման վայր

Ստոպ Քլաբ ↗

Հասցե

Երևան, Մոսկովյան 37

Կատեգորիա

Սեանսներ

1 հնվ
21:00
Ստոպ Քլաբ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն