
Պատմություն և ջազ
Միջոցառման մասին
Հունվարի 27-ին, ժամը 19:00-ին, Dvin Music Hall-ում տեղի կունենա բացառիկ բարեգործական երեկո՝ նվիրված պատերազմի մասնակից ուսանողների կրթությանն ու ապագային։ Երեկոն բաղկացած է լինելու երկու յուրահատուկ հատվածից․ PechaKucha ձևաչափով հանդիպում, որի ընթացքում պատերազմի մասնակիցները կկիսվեն իրենց անձնական պատմություններով, փորձություններով և վերածնված երազանքներով։ Սա անկեղծ երկխոսություն է կյանքի, ուժի ու հավատքի մասին։ Ջազ երեկո՝ բարձր արվեստի շնչով, որի ընթացքում կհնչեն Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի և հայ դասականների ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ, Դավիթ Մելքոնյանի ղեկավարությամբ, մասնակցությամբ սիրված երգչուհի Մաշա Մնջոյանի։ Երեկոյի ամբողջ հասույթը կուղղվի 4090 Բարեգործական հիմնադրամի շահառու պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը։ Սա պարզապես համերգ չէ։ Սա երեկո է՝ նվիրված ուժին, արժանապատվությանը և ապագային։ Միացե՛ք մեզ՝ ստեղծելու իրական փոփոխություն։ Կազմակերպիչ՝ 4090 Բարեգործական հիմնադրամ