
համերգ
Համերգ - Hip Hop legends
5 սեպ • 17:00
Միջոցառման մասին
Սեպտեմբերի 5 | Shene Inforest, Հայաստան
Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա միջազգային Hip-Hop Open Air փառատոն՝ բաց
երկնքի տակ, որը մեկ բեմում կհամախմբի հիփ-հոփի լեգենդներին և ժամանակակից ասպարեզի
ամենավառ ներկայացուցիչներին։
Ավելի քան 4 ժամ կենդանի երաժշտություն, հզոր էներգիա և ամենահայտնի հիթերը՝
անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով։ Մեկ բեմ, հազարավոր հանդիսատես և
արտիստներ, որոնց երաժշտությունը դարձել է մի ամբողջ սերնդի ձայնը։
Մասնակիցներ՝
ONYX — Նյու Յորքի լեգենդար հիփ-հոփ խումբ, Slam, Shut ’Em Down և Last Day
աշխարհահռչակ հիթերի հեղինակները։ Առաջին անգամ՝ Հայաստանում։
Գիո Պիկա — ռուսալեզու հիփ-հոփի ամենապահանջված արտիստներից մեկը, Բույնո Գոլովա,
Ֆոնտանչիկ ս Դելֆինոմ, Օտեչեստվո կազյոննոյե և բազմաթիվ այլ հիթերի հեղինակը։
Կրասնոե Դերևո — անդրերգրաունդ ռեփի խորհրդանշական ներկայացուցիչ, որի
ստեղծագործությունները դարձել են մի քանի սերունդների երաժշտական ուղեկիցը։
Լիտվինենկո — Օպ, Մուսորոկ և Նամ նադո դըմա հիթերի հեղինակը, հատուկ փառատոնային
ծրագրով կրկին ելույթ կունենա Երևանում։
Կազմակերպիչ՝ Ուայ Զ Մյուզիք ՍՊԸ
Օնլայն