
Համերգ - «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում»․ ՀՊԿՆ
Միջոցառման մասին
«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» դարձել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի կարևոր միջոցառումներից մեկը։ Այս տարի ևս Ֆրանկոֆոնիայի օրերի ամենամյա տոնակատարության շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը կազմակերպել են երեք համերգից բաղկացած համերգաշար։ Առաջին համերգը տեղի կունենա մարտի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան Մենակատարներ՝ Ֆրանսուա Պինո-Բենուա․ ջութակ (Ֆրանսիա) Ջուլիետա Վարդանյան․ դաշնամուր (Հայաստան) Ծրագրում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորներ՝ Կլոդ Դեբյուսիի, Շառլ Գունոյի, Ժյուլ Մասնեի, Կամիլ Սեն-Սանսի և Էռնեստ Շոսոնի ստեղծագործությունները։ Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ