
համերգ
Համերգ - ՖԼԱՄԵՆԿՈՅԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԻ ԵՐԵԿՈ
12 հոկ • 19:00
Միջոցառման մասին
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Հոկտեմբերի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա իսպանական կրքով և
ռիթմով լի ֆլամենկոյի երաժշտության և պարի երեկո։
Երևանյան բեմում հանդես կգան իսպանացի ֆլամենկո պարուհի Ռոսիո Գարիդոն և անսամբլը՝
ներկայացնելով ֆլամենկոյի երաժշտության, պարի և կիթառային կատարումների ամբողջական
ծրագիր։
Ֆլամենկոն պարզապես երաժշտություն կամ պար չէ․ այն հույզերի, շարժման և ռիթմի
յուրահատուկ երկխոսություն է, որտեղ միահյուսվում են կիթառի հնչյունները, երգը և
արտահայտիչ պարը։
Երեկոն կազմակերպվում է Հայաստանում Իսպանիայի դեսպանության և Իսպանիայի միջազգային
զարգացման համագործակցության գործակալության (AECID) աջակցությամբ։
Մենակատարներ՝
Ռոսիո Գարիդո և անսամբլ
Բաց մի՛ թողեք հնարավորությունը մեկ երեկոյի ընթացքում զգալու Իսպանիայի ամենավառ
մշակութային խորհրդանիշներից մեկի՝ ֆլամենկոյի էներգիան ու հմայքը։
Կազմակերպիչ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Օնլայն