
համերգ
Համերգ - Էլգար. «Թավջութակի կոնցերտ», «Էնիգմա վարիացիաներ» | Գայ Ջոնսթոն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
5 հոկ • 19:30
Միջոցառման մասին
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Հայաստան-Միացյալ
Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի շրջանակում կներկայացնի Էդվարդ Էլգարի
հայտնի ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիր։
Երեկոյի ընթացքում կհնչեն Թավջութակի կոնցերտը և «Էնիգմա» վարիացիաները։ Համերգը
կղեկավարի անվանի դիրիժոր Մարիոս Պապադոպուլոսը։
Համեցե՛ք «Արամ Խաչատրյան» համերգասրահ և վայելե՛ք բրիտանական նվագախմբային
երաժշտության նուրբ դրամատուրգիան։
Ծրագրում՝
- Էդվարդ Էլգար․ Թավջութակի կոնցերտ մի մինոր, երկ 85 (35 րոպե)
Ընդմիջում
- Էդվարդ Էլգար․ «Էնիգմա» վարիացիաներ, երկ 36 (38 րոպե)։
Մենակատար՝ Գայ Ջոնսթոն (թավջութակ)։
Դիրիժոր՝ Մարիոս Պապադոպուլոս։
Հոկտեմբերի 5 | 19։30
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 3,000 – 15,000 դրամ։
Երեխաների մուտքը՝ սկսած 6 տարեկանից։
Օնլայն