
համերգ
Համերգ - DJ MEETS ORCHESTRA
23 հոկ • 19:00
Միջոցառման մասին
«Արամ Խաչատրյան» համերգասրահ
DΞRHOVΛ — Live Electronics
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Հոկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կրկին կհանդիպեն երկու տարբեր
երաժշտական աշխարհներ՝ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի հնչողությունն ու էլեկտրոնային
երաժշտության էներգիան։
Նախագիծը վերադառնում է արդեն երրորդ անգամ՝ նախորդ համերգների նկատմամբ
հանդիսատեսի մեծ հետաքրքրությունից հետո։ Այս անգամ ևս բեմում կլինեն Հայաստանի
ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և DΞRHOVΛ-ն՝ live electronics ձևաչափով։
Երեկոն կղեկավարի դիրիժոր Յարոսլավ Բիչկովը։
DJ Meets Orchestra-ն դասական համերգ չէ և պարզապես DJ set էլ չէ․ այն երկու
երաժշտական լեզուների հանդիպում է, որտեղ նվագախմբի մասշտաբային հնչողությունը
միաձուլվում է էլեկտրոնային ռիթմերին՝ ստեղծելով մեկ ամբողջական, ժամանակակից
երաժշտական փորձառություն։
Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով
Օնլայն