
համերգ
Համերգ - «Էկուր աղջի մեր տունը». Տաղարան-45
23 հլս • 19:30
Միջոցառման մասին
Հուլիսի 23-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի
կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Էկուր աղջի մեր տունը» խորագրով
համերգը։
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան։
Համերգին հանդես կգան մենակատարներ Լուսինե Մարկոսյանը, Գալինա Ցոլակյանը, Արամո
Մամիկոնյանը, Հովսեփ Նշանյանը, հրավիրյալ երգիչ Պերճ Քարազյանը, ինչպես նաև Հասմիկ
Հարությունյանը, Արտակ Ասատրյանը և Մարիաննա Գևորգյանը։
Ծրագրում կհնչեն ժողովրդական, հարսանեկան և գուսանական ստեղծագործություններ, այդ
թվում՝ «Զեբագի», «Ծիծեռնակ», «Խոտոր ջուրի ջուրն է մոտիկ», «Վերին արտերուն գարի»,
«Կիլիկիա», «Մշո Բինգյոլ», «Զար զընգը», Խաչատուր Ավետիսյանի «Անընդհատ շարժում» և
Գուսան Շահենի ստեղծագործություններ։ Մշակումները և գործիքավորումը՝ Սեդրակ
Երկանյանի։
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
Օնլայն