Clair de France. Կամերային երաժշտության երեկո
համերգ

Համերգ - Clair de France. Կամերային երաժշտության երեկո

8 ապր • 19:30

Միջոցառման մասին

Ֆրանսիական նրբաճաշակ երաժշտություն, հաճելի միջավայր և հիշարժան երեկո է ձեզ սպասվում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ համերգասրահում: Ելույթ կունենան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ, տաղանդավոր երաժիշտներ՝ Սոնա Բարսեղյանը /դաշնամուր/ Անուշ Նիկողոսյանը /ջութակ/: Երեկոյի ընթացքում կհնչեն Կ. Դեբյուսիի , Ք. Սեն-Սանսի, Մ. Ռավելի սոնատները ջութակի և դաշնամուրի համար: Իսկ համերգի ավարտին կհնչի Մ. Ռավելի հանրաճանաչ ստեղծագործությունը՝ «Գնչուհին» : Սիրով սպասում ենք ձեզ։ Համերգը կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի շրջանակներում: Կազմակերպիչ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ

Հասցե

Զարոբյան 3

Կատեգորիա

Բաժանորդագրվիր