
համերգ
Համերգ - Big Band Cinema
25 հնս • 20:00
Միջոցառման մասին
Հունիսի 25-ին, ժամը 20:00-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը կրկին կներկայացնի
իր մեծ հետաքրքրություն վայելած և շատերի կողմից սպասված «Big Band Cinema»
ծրագիրը։
Ծրագիրը, որը մեծ արձագանք էր ստացել և որի կրկնությունը շատերն էին սպասում,
վերադառնում է՝ ներկայացնելու տարբեր ժամանակների լավագույն ֆիլմերի ամենաջազային
սաունդթրեքերը։
Ստեղծագործությունները, որոնք գրված են մեծ ջազային նվագախմբի համար, կհնչեն
այնպես, ինչպես հնչել են ֆիլմերում՝ հանդիսատեսին տանելով էկրանի այն կողմ։
Կատարումները կուղեկցվեն ֆիլմային տեսաշարով՝ ձևավորելով տպավորիչ ու տեսարժան
կինո-ջազային փորձառություն։
«Whiplash», «Mission: Impossible», «Skyfall», «The Pink Panther» և այլ
ամենաջազային սաունդթրեքների հզոր կենդանի բիգ-բենդային հնչողությունը, ջազային
իմպրովիզացիան և մեծ էկրանին ցուցադրվող տեսարանները սիրված ու ճանաչված
կինոնկարներից՝ հանդիսատեսին նորովի կներկայացնեն ջազ նվագախմբի հնչողությունն ու
այս գեղեցիկ ժանրը։
Գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան։
Եթե գնահատում եք բարձրաճաշակ երաժշտությունն ու որակյալ մատուցումը, ապա շտապեք
ձեռք բերել տոմսերը՝ վայելելու համար այս բացառիկ համերգը՝ հայկական ջազի
ամենահեղինակավոր կոլեկտիվի մատուցմամբ, որը միավորում է երկրի լավագույն
երաժիշտներին։
Օնլայն

