
համերգ
Համերգ - Բարոկկո երաժշտության համերգ․ «Տաղարան»-45
8 հոկ • 19:00
Միջոցառման մասին
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը
կկայանա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի՝ եվրոպական բարոկկո
երաժշտությանը նվիրված համերգը։
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան։
Մենակատարներ՝
Աննա Բակունց՝ երգեհոն
Թերեզա Ոսկանյան՝ կլավեսին
Գայանե Ղամբարյան՝ սոպրանո
Գալինա Ցոլակյան՝ սոպրանո
Արամո Մամիկոնյան՝ տենոր
Շահանե Աղաքարյան՝ սոպրանո
Զավեն Հարությունյան՝ ֆագոտ
Վարդգես Հովհաննիսյան՝ ֆագոտ
Ծրագրում՝
Անտոնիո Վիվալդի՝ «Vedrò con mio diletto», արիա «Giustino» օպերայից
Ջովաննի Բատիստա Պերգոլեզի՝ «Cujus animam gementem», արիա «Stabat Mater»-ից
Գեորգ Ֆիլիպ Տելեման՝ Ֆագոտի սոնատ ֆա մինոր
Ուիլյամ Հեյս՝ Երգեհոնի կոնցերտ սոլ մաժոր
Յոհան Սեբաստիան Բախ՝ «Gloria Patri et Filio», զուգերգ «Gloria in excelsis Deo»
կանտատից, BWV 191
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել՝ «Ah, spietato», արիա «Amadigi di Gaula» օպերայից
Յոհան Սեբաստիան Բախ՝ «Aus Liebe», արիա «Մատթեոսի չարչարանքները» օրատորիայից, BWV
244
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
Սեանսներ
8 հոկ
19:00
Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն