
համերգ
Համերգ - BAKIAN SINGS AZNAVOUR
15 հոկ • 19:00
Միջոցառման մասին
Շառլ Ազնավուրին նվիրված վառ և հուզիչ համերգային նախագիծ՝ ֆրանսահայ երգիչ Բաքիանի
կատարմամբ։
Ազնավուրի ստեղծագործական մտերմությունը Բաքիանի հետ սկիզբ է առել վերջինիս
պատանեկության տարիներին և շարունակվել շուրջ երեք տարի։ Այդ ընթացքում լեգենդար
շանսոնյեն նրան է վստահել իր երեք դեռևս չհրապարակված ստեղծագործությունները։ Այս
համերգային ծրագրում Ազնավուրի հանրահայտ գլուխգործոցների հետ մեկտեղ կհնչեն նաև
Բաքիանին նվիրված երեք երգերը։ Երեկոյի ընթացքում արտիստը կկիսվի դրանց ստեղծման
պատմություններով և Ազնավուրի հետ կապված անձնական հուշերով։
Բաքիան՝ վոկալ
Միկաել Սերրա՝ կիթառ
Անտուան Ժերեմիա՝ դաշնամուր
Նախագիծն իրականացվում է Seiya Records և Aznavour pour l’Amour
կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Կազմակերպիչ՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ
Սեանսներ
15 հոկ
19:00
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն