ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԱ․ ՏԱՆԳՈ
համերգ

Համերգ - ԱՍՏՈՐ ՊԻԱՑՈԼԱ․ ՏԱՆԳՈ

16 հոկ • 19:30

Միջոցառման մասին

Կրքոտ երաժշտական տոն և շամպայն բոլոր հյուրերի համար։ Աստոր Պիացոլան Արգենտինայի երաժշտական խորհրդանիշներից է։ Նրա անմոռանալի տանգոները փոխանցում են Բուենոս Այրեսի ոգին և էներգիան՝ գրավելով հանդիսատեսին ամբողջ աշխարհում։ Դրանք սիրված են թե՛ ունկնդիրների, թե՛ կատարողների կողմից։ Պիացոլայի երաժշտությունը մարմնավորում է ազատության ոգին։ Այն լի է դրամատիկ հակադրություններով․ քնքշությունն ու կիրքը, մեղմ տխրությունն ու անկասելի բերկրանքի էներգիան միահյուսվում են յուրաքանչյուր ստեղծագործության մեջ։ Մեջբերումներ նախագծի հանդիսատեսի խոսքերից. «Ամբողջ համերգի ընթացքում փշաքաղվում էի»։ «Հուզիչ էր և անմոռանալի»։ «Կարծես զգացմունքների ատրակցիոն լիներ»։ Հոկտեմբերի 16-ին Ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահը կլցվի արգենտինական տանգոյի կրակոտ ռիթմերով։ Կհնչեն Պիացոլայի ամենահայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ Libertango, Oblivion, The Four Seasons of Buenos Aires, Adiós Nonino․․․ Նախագծի հեղինակ՝ Աննա Ցագարելի (դաշնամուր) Երաժշտախումբ՝ Իվան Տալանին — բանդոնեոն Աստղիկ Վարդանյան — ջութակ Վարդան Շահինյան — կիթառ Վյաչեսլավ Ախմետզյանով — կոնտրաբաս Կազմակերպիչ՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ

Հասցե

Երևան, Աբովյան 2 փող

Կատեգորիա

Օնլայն