Advertisement
«Արցախ» Ջազ Նվագախումբ · Jazz Երեկո
համերգ

Համերգ - «Արցախ» Ջազ Նվագախումբ · Jazz Երեկո

25 ապր • 19:00

Միջոցառման մասին

Հայաստանի Ճարտարապետների պալատում տեղի կունենա Արցախ ջազ նվագախմբի սպասված մենահամերգը՝ նվիրված Միջազգային ջազի օրվան։ Այս երեկոն խոստանում է դառնալ ոչ պարզապես համերգ, այլ՝ իսկական երաժշտական ճամփորդություն, որտեղ ջազը կհնչի նոր շնչով ու զգացողությամբ։ Նվագախումբը կներկայացնի հայկական և արտասահմանային հայտնի ստեղծագործություններ, ինչպես նաև հատուկ ջազ նվագախմբի համար մշակված գործեր՝ յուրահատուկ մեկնաբանությամբ և վառ էներգետիկայով։ Բեմում հանդես կգան սիրված մենակատարներ՝ Ալյոնա Բալույան, Մարիա Խանդանյան, Մարատ Բալայան, Գոռ Հայրապետյան, Մերի Իզմայիլյան, որոնք իրենց կատարումներով երեկոյին կհաղորդեն առանձնահատուկ գունավորում և հույզ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրն է Տիգրան Լալայանը։ Նվագախմբի գործընկերն է ԴԻԱԼՎԳ հասարակական կազմակերպությունը։ Սպասվում է ջերմ, ոգեշնչոգ և հիշարժան ջազային երեկո՝ լի կենդանի երաժշտությամբ, անկեղծ զգացմունքներով և բարձրարվեստ կատարումներով։ Կազմակերպիչ՝ Արցախի կամերային նվագախումբ

Հասցե

Մարշալ Բաղրամյան պող., 17 շենք

Կատեգորիա

Օնլայն
Ad