Հայ «Եռալեգենդ» երեկո
համերգ

Համերգ - Հայ «Եռալեգենդ» երեկո

14 մրտ • 19:30

Միջոցառման մասին

Արդեն շատ սիրված և սպասված Հայ «Եռալեգենդ» երեկո։ Երեկո, որը բազմիցս գրանցել է sold out տոմսերի վաճառքի մեկնարկից 1 ամիս անց։ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ, ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ և ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ սիրված երգերը կկատարեն հայկական շոուբիզնեսի հայտնի երգիչները։ Այս անգամ ավելի մեծ է համերգի մասշտաբը, բեմում են լինելու POP SYMPHONY ORCHESTRA-յի երաժիշտները մեծ կազմով, POP SYMPHONY երգչախմբի երգիչները մեծ կազմով, POP SYMPHONY DANCE STUDIO-յի պարողները մեծ կազմով, Երևանի մնջախաղի պետական թատրոնի դերասանները և այլ անակնկալներ, որոնց մասին կիմանաք միայն այդ օրը։ Մարտի 14, շաբաթ Ժամը 19։30 Արամ Խաչատրյան համերգասրահ։ Գլխավոր հովանավոր ՝ Lusarev գինու գործարան։ Գործընկեր՝ Երևանի մնջախաղի պետական թատրոն։ Տոմսերի արժեք՝ 6000-12000 դր․ Տարիքը՝ 6+ Համերգը սկսելուց հետո ուշացած հանդիսատեսը սպասելու է ճեմասրահում մինչև կվերջանա տվյալ պահի ելույթը։ Միայն ծափահարությունների ժամանակ կթույլատրվի մտնել ներս և զբաղեցնել իր տեղը։ Տոմսերի վերադարձ, փոխանակում չի կատարվում։ Համերգի կազմակերպիչ՝ Pop Symphony Production։

Հասցե

Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 46