Armenian Mystery Tour — Hosk, CRUDE և RedLine
համերգ

Համերգ - Armenian Mystery Tour — Hosk, CRUDE և RedLine

30 հոկ • 20:00

Միջոցառման մասին

Հրավիրում ենք կախարդական ճանապարհորդության Հայաստանի երաժշտական աշխարհով։ ✨ Hosk-ը Վանաձորից այլընտրանքային երաժշտական նախագիծ է։ Խմբի երաժշտական որոնումները հիշեցնում են 1960-ականների վերջի փսիխոդելիան՝ հարստացած ժամանակակից կիթառային հնչողությամբ և ծանր ռիթմերով, իսկ նրանց անմիջական կատարումները վերածվում են անվերջ իմպրովիզացիաների՝ գերելով հանդիսատեսին։ CRUDE-ը 2023 թվականին Երևանում ձևավորված պրոգրեսիվ ռոք տրիո է։ Ծանր ռիֆերը, մեղեդային վոկալը և ռիթմիկ գործիքային հատվածները միավորելով՝ խումբը ստեղծում է թարմ ու ինքնատիպ հնչողություն։ Երկամյա համերգային դադարից հետո, երբ Մայքլն ու Էդուարդը զինվորական ծառայության մեջ էին, խումբը վերադառնում է բեմ՝ նոր երգերով և նոր էներգիայով։ RedLine-ը Խուստուփի անտառապատ լանջերից վերադառնում է Tonelab-ի բեմ՝ ծանր ռիֆերով և պարային ռիթմերով ձեր արյունը եռացնելու համար։ Եթե բաց եք թողել նրանց մենահամերգը, սա հիանալի հնարավորություն է զգալու նրանց բարձր լարման կատարումը։ Դռները՝ 19:00 Սկիզբը՝ 20:00 Վաղ ամրագրման տոմսերը մինչև հոկտեմբերի 22-ը՝ 3000 դրամ։ Կազմակերպիչ՝ Tone lab

Միջոցառման վայր

Tonelab Studio ↗

Հասցե

Կորյունի փողոց 19Ա/35

Կատեգորիա

Սեանսներ

30 հոկ
20:00
Tonelab Studio
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն