Արամ Սաթյան | Հեղինակային երեկո
համերգ

Համերգ - Արամ Սաթյան | Հեղինակային երեկո

30 նոյ • 19:00

Միջոցառման մասին

«Արամ Խաչատրյան» համերգասրահ Նոյեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա անվանի կոմպոզիտոր Արամ Սաթյանի հեղինակային համերգը։ Երեկոյի ընթացքում կհնչեն նրա սիրված սիմֆոնիկ, օպերային և էստրադային ստեղծագործությունները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, ՀՀ Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի և հայ անվանի դասական ու փոփ երգիչների մասնակցությամբ։ Բեմում հանդես կգան Մաշա Մնջոյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Արթուր Իսպիրյանը, Սոֆյա Սայադյանը, Հովհաննես Անդրեասյանը, Ադամ Բարրոն, Լուսինե Կճոզյանը, Լիլիան Շահբազյանը և Մարիա Խանդանյանը։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան «Արևիկ» անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան Երեկոյի դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան Դիրիժորի ասիստենտ՝ Վարդուհի Մինասյան Կազմակերպիչ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Հասցե

Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 46

Կատեգորիա

Սեանսներ

30 նոյ
19:00
Արամ Խաչատրյան համերգասրահ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն