
ակումբ
Ակումբ - BELBEN (BE) & DARNO (NL)
15 օգս • 21:00
Միջոցառման մասին
Օգոստոսի 15-ին մենք կրկին կհանդիպենք այս անգամ արդեն Apollo-ում՝ Paradigm-ի ևս
մեկ անմոռանալի իրադարձության համար։
Հեդլայներներ՝ BELBEN (BE) & DARNO (NL)
Իր յուրահատուկ melodic և organic house հնչողությամբ հայտնի Belben-ը դարձել է
Բելգիայի ամենահետաքրքիր էլեկտրոնային արտիստներից մեկը։ Նրա ստեղծագործությունները
միավորում են զգացմունքային պատմողականությունը, հզոր groove-երը և նուրբ sound
design-ը, ինչի շնորհիվ նա արժանացել է ճանաչված արտիստների աջակցությանը և ելույթ
է ունեցել Եվրոպայի առաջատար ակումբներում ու փառատոններում։
Նրան կմիանա նաև Darno-ն՝ միջազգային DJ, պրոդյուսեր և La Pastora ու Bingyol
Records-ի համահիմնադիրը։ Նրա թողարկումները ներկայացված են այնպիսի լեյբլներում,
ինչպիսիք են Café De Anatolia, The Gardens of Babylon, Sunset Gathering, Katun
Tribe, Super Sapiens, Sounds of Sirin, RKJVK, Trndmsk, Lump Records, Kosa և շատ
ուրիշներ։ DARNO-ն շարունակում է ձևավորել իր յուրահատուկ երաժշտական ոճը՝ հանդես
գալով ամբողջ աշխարհում ինչպես սոլո արտիստ, այնպես էլ Beard2Beard դուետի կազմում։
Երեկոն կբացեն և կուղեկցեն մինչև վերջին թրեքը՝ MEYBA & HROOVE, ROZZYE և SANBURN-ը
ստեղծելով երաժշտական ճանապարհորդություն, որը կսկսվի առաջին հնչյունից և կավարտվի
վերջին բիթով։
Միացե՛ք մեզ մի երեկոյի համար, որտեղ երաժշտությունը, մթնոլորտը և մարդիկ
միավորվում են մեկ ամբողջության մեջ։
Օնլայն