
ակումբ
Ակումբ - Առնո Բաբաջանյան
26 հնս • 20:00
Միջոցառման մասին
Հունիսի 26-ին Լիվինգսթոնում սպասվում է Բաբաջանյանական երեկո։
Երեկոն կլցվի կոմպոզիտորի լեգենդար մեղեդիներով՝ «Год любви», «Благодарю тебя»,
«Пока я помню - я живу», «Ты, море и я» ... երաժշտություն, որը տասնամյակներ
շարունակ հուզում է սրտերը իր խորությամբ, ջերմությամբ և կյանքի հանդեպ անսահման
սիրով։
Բաբաջանյանական ստեղծագործությունները միավորում են նուրբ լիրիկան, բարությունն ու
գեղեցիկը տեսնելու բացառիկ զգացողությունը՝ ստեղծելով նոստալգիկ մթնոլորտ։
Երեկոն կուղեկցվի բարձրաճաշակ կատարումներով, բարձր խոհանոցի ուտեստներով և
բարձրակարգ սպասարկմամբ՝ ստեղծելով հիշարժան և նրբաճաշակ փորձառություն։
Դրես կոդ՝ դասական, կոկտեյլային
Հյուրերի նվազագույն թիվը՝ 2
* Երեկոյի ընթացքում ելույթ կունենա Երվանդ Երզնկյանի ղեկավարած Լիվինգսթոն ջազ
նվագախումբը և սիրված մեներգիչներ։
** Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված կատարումներից որոշները կարող են չհնչել՝
կախված երեկոյի ընթացքում ելույթ ունեցող մեներգիչներից։
Օնլայն

