
դասական
Դասական - Երևանի պետական կամերային երգչախումբ — 30-ամյակի գալա համերգ
5 նոյ • 19:00
Միջոցառման մասին
Երեք տասնամյակ՝ երաժշտական որոնումների, ստեղծագործական բացահայտումների և բեմական
հանդիպումների ճանապարհին։
Երևանի պետական կամերային երգչախումբը հրավիրում է միասին տոնելու իր հիմնադրման
30-ամյակը՝ հոբելյանական գալա համերգով։
Հատուկ այս առիթով պատրաստված համերգային ծրագիրը կներկայացնի հայկական
երաժշտության բազմաշերտ աշխարհը՝ Կոմիտասից մինչև մեր օրերի հայ կոմպոզիտորներ՝
համադրելով ավանդույթն ու ժամանակակից երաժշտական մտածողությունը։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։
Հատուկ հյուրեր՝ Տիգրան Համասյան և Dialog Project։
Մենակատարներ՝
Նելլի Քալաշյան
Ժաննա Դավթյան
Գուրգեն Պողոսյան
Ջեննի Նազարյան
Ծրագրում՝ Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Արմենուհի
Կարապետյանի, Տիգրան Համասյանի և Վահագն Բաբլոյանի ստեղծագործությունները։ Dialog
Project-ի մասնակցությամբ կհնչեն «Հով լինի», «Չինար ես», «Կաքավիկ»
ստեղծագործությունները։
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»
Սեանսներ
5 նոյ
19:00
Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն