
դասական
Դասական - Թիմ Բարթոնի տիեզերքը․ Mystery Ensemble
30 հոկ • 19:00
Միջոցառման մասին
Բարի՛ գալուստ Թիմ Բարթոնի ֆանտաստիկ աշխարհներ։ Հրավիրում ենք ձեզ երաժշտական
ճամփորդության մի տիեզերքով, որն անհնար կլինի մոռանալ։ Հոկտեմբերի 30-ին, ժամը
19.00-ին Երևանի սրտում գտնվող ֆանտաստիկ տրամադրություն հաղորդող Կամերային
երաժշտության տանը տեղի կունենա յուրահատուկ համերգ:
«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի առկայծող հրաշքից մինչև «Մղձավանջ Սուրբ
Ծննդից առաջ» կինոնկարի տոնական կախարդանք, «Մկրատաձեռն Էդվարդը» ֆիլմի խորաթափանց
քնարականությունից մինչև «Չարլին և շոկոլադի գործարանը» կինոնկարի էքսցենտրիկ
հանճարեղություն․ մեր համերգը կընկղմի ձեզ Բարթոնի կինեմատոգրաֆիական եզակի
տիեզերքը ձևավորող երաժշտական աշխարհ։
Այս ամենի կենտրոնում Դենի Էլֆմանի՝ Բարթոնի երկարամյա գործընկերոջ և մեր
ժամանակների ամենաինքնատիպ կինոկոմպոզիտորներից մեկի երաժշտությունն է։ Էլֆմանի
երաժշտությունը զարմանալիորեն համատեղում է կայտառությունը տագնապի, քնքշությունը
պերճության հետ՝ լավագույնս արտացոլելով ռեժիսորի վիզուալ երևակայությունը։
Ծրագրում կհնչեն նաև անմոռանալի հատվածներ «Հարսնացուի դիակը», խորհրդանշական
«Բիթլջուս», գոթական «Բեթմեն» ֆիլմերի և «Սվինի Թոդ․ Ֆլիթ սթրիթի դև-վարսավիրը»
դրամատիկ մյուզիքլի երաժշտական թեմաներից։
Այս առաջնախաղ համերգի ընթացքում «Mystery Ensemble»-ը կկենդանացնի Բարթոնի
աշխարհները եզակի, հեղինակային գործիքավորումներով: Ձեզ սպասում են ձայների
ճախրանք, վառ գործիքային գույներ և մթնոլորտ, որը կարող է ակնթարթորեն փոխվել
սարսափելիից մոգականի, մտերմիկ կամերայինից՝ էպիկականի։
Համերգին խորհրդավոր կախարդանք կհաղորդի երաժիշտների յուրահատուկ կապը համերգասրահի
ճարտարապետության հետ։ Բաց մի՛ թողեք հոկտեմբերի ամենագեղեցիկ երաժշտական
իրադարձություններից մեկի մասնակիցը լինելու հնարավորությունը:
Զգացեք ձեզ Թիմ Բարթոնի ֆիլմի հերոս և մուտք գործեք նրա զարմանահրաշ տիեզերք:
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական
գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց
առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային
վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ
երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն
համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի
աշխարհ:
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն:
Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը,
յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքներին վիրտուոզ տիրապետումն ու
տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների
արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի
ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
● The Batman Theme
● The Joker’s Poem
● Corpse Bride
● The Addams Family Theme
● Wednesday Main Titles
● Jack’s Lament
● Ice Dance
● The Piano Duet
● Jenny’s Theme
● Johanna
● Mike Teavee
● Descent Into Mystery
● Remains Of The Day
● Love Theme
● Making Christmas
● Augustus Loop
● Birth Of a Penguin
● Proposal (Alice’s Theme)
● What’s This?
● Edward Scissorhands
● Beetlejuice
● Alice’s Theme
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
Կազմակերպիչ՝ Ռեդ իվենթս
Օնլայն