Իտալական երաժշտության լավագույն հիթերը կենդանի կատարմամբ
դասական

Դասական - Իտալական երաժշտության լավագույն հիթերը կենդանի կատարմամբ

8 դեկ • 19:00

Միջոցառման մասին

Իտալական երաժշտության լավագույն հիթերը կենդանի կատարմամբ Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը կներկայացնեն իտալական երաժշտության գեղեցիկ երեկո։ Երեկոյի ընթացքում կենդանի կատարմամբ կհնչեն իտալական երաժշտության ամենահայտնի և սիրված հիթերը՝ Ադրիանո Չելենտանոյի, Տոտո Կուտունյոյի, Լուչանո Պավարոտիի, Ալ Բանոյի, Ռոմինա Փաուերի, Նինո Ռոտայի և այլ հանրահայտ կատարողների ու կոմպոզիտորների երկացանկից։ Մասնակցում են՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը ընդլայնված կազմով, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյան Երևանի պետական կամերային երգչախումբ, գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան Մենակատարներ՝ Տիգրան Մելքոնյան. տենոր Նարեկ Բալդրյան․ տենոր Նելլի Քալաշյան․ սոպրանո Ալբերտ Նավասարդյան. սաքսոֆոն Համերգը կղեկավարի իտալացի դիրիժոր Անջելո Նիգրո։ Միացե՛ք մեզ՝ մտովի ճանապարհորդելու Իտալիա և կենդանի հնչողությամբ վայելելու իտալական հանրահայտ հիթերը՝ նվագախմբի, երգչախմբի և մենակատարների գեղեցիկ կատարմամբ։ Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Հասցե

Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 46

Կատեգորիա

Սեանսներ

8 դեկ
19:00
Արամ Խաչատրյան համերգասրահ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն