«Տաղարան» համույթ․ Սեդրակ և Կամիլա Երկանյանների համերգ-ցուցահանդես
դասական

Դասական - «Տաղարան» համույթ․ Սեդրակ և Կամիլա Երկանյանների համերգ-ցուցահանդես

26 նոյ • 19:00

Միջոցառման մասին

Նոյեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը կներկայացնի համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի և նրա դստեր՝ Կամիլա Երկանյանի համերգ-ցուցահանդեսը։ Երեկոյի ընթացքում կհնչեն երաժշտական ստեղծագործություններ, իսկ համերգասրահի պատերը կզարդարվեն Սեդրակ և Կամիլա Երկանյանների հեղինակած գեղանկարներով, որոնցից շատերը հանրությանը կներկայացվեն առաջին անգամ։ Երաժշտության և կերպարվեստի այս յուրահատուկ համադրությունը հանդիսատեսին կպարգևի արվեստով լի գեղեցիկ երեկո։ Ծրագրում` Ֆրեդերիկ Շոպեն. Սկերցո հ.2, b-moll Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Ֆանտազիա d-moll Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Ռոնդո D-dur Մենակատար՝ Սեդրակ Երկանյան Սերգեյ Ռախմանինով. Սյուիտ երկու դաշնամուրի համար (4 մաս) Մենակատարներ՝ Սեդրակ Երկանյան, Կամիլա Երկանյան Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Սեանսներ

26 նոյ
19:00
Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն