ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Արմեն-Լևոն Մանասերյան
դասական

Դասական - ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ՇԱՐՔ | Արմեն-Լևոն Մանասերյան

16 հլս • 19:00

Միջոցառման մասին

Հուլիսի 16-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում՝ Բաբաջանյան համերգասրահում, տեղի կունենա «Դաշնամուրային շարք | Արմեն-Լևոն Մանասերյան» համերգը։ Եվրոպական ռոմանտիզմի խորությունն ու հայ կոմպոզիտորների բանաստեղծական աշխարհը կմիավորվեն մեկ համերգային ծրագրում։ Դաշնակահար Արմեն-Լևոն Մանասերյանը կներկայացնի տարբեր դարաշրջանների և մշակույթների ստեղծագործություններ՝ բացահայտելով դրանց ներքին կապն ու գեղեցկությունը։ Ծրագրում՝ Էդվարդ Գրիգ՝ «Պեր Գյունտ» սյուիտներ, ստ. 46 և 55 (դաշնակահարի հեղինակած նկարազարդումների ցուցադրությամբ), Յոհաննես Բրամս՝ Երեք ինտերմեցցո, ստ. 117, Էդվարդ Միրզոյան՝ «Ալբոմ թոռնիկիս», Ադամ Խուդոյան՝ «Նոստալգիա», «Էլեգիա»։ Համերգը նվիրվում է Էդվարդ Միրզոյանի և Ադամ Խուդոյանի ծննդյան 105-ամյակներին։

Հասցե

Երևան, Աբովյան 2 փող

Կատեգորիա

Օնլայն