Երգեհոնային երաժշտության փառատոն. Մակար Եկմալյան-170
դասական

Դասական - Երգեհոնային երաժշտության փառատոն. Մակար Եկմալյան-170

7 նոյ • 19:00

Միջոցառման մասին

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա համերգ` նվիրված Մակար Եկմալյանի 170-ամյակին: Համերգին ելույթներով հանդես կգան երգեհոնահարներ Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը, Աննա Առուստամյանը, Հովհաննես Մանուկյանը, Արփինե Հարությունյանը, ինչպես նաև սոպրանո Ռիտա Պետրոսյանը: Ծրագրում՝ - Աննա Բակունց Մակար Եկմալյան. «Հայր մեր» Գրիգոր Առաքելյան. Չորս պրելյուդ «Մաշտոց» շարքից - Հարություն Թագվորյան Մակար Եկմալյան. «Սուրբ-սուրբ», «Ի կույս վիմեն» Լուսինե Գրիգորյան. «Աղերս», խոսք՝ Կոմիտասի, կոմպոզիցիան երգեհոնի համար՝ Արսեն Հարությունյանի Մենակատար՝ Ռիտա Պետրոսյան (սոպրանո) - Արմեն Աղաջանյան Մակար Եկմալյան. «Ամեն Հայր Սուրբ» Վաչե Շարաֆյան. «Հետփայլ» - Թերեզա Ոսկանյան Մակար Եկմալյան. «Լցաք ի բարութեանց... », մշ.՝ Վ. Ստամբոլցյանի Գրիգոր Նարեկացի/Երվանդ Երկանյան. « Աչքն ծով ի ծով, ծիծաղախիտ, ծավալանայր յառավոտուն...», « Հավիկ» - Լուսինե Հարությունյան Մակար Եկմալյան. «Գովեա Երուսաղեմ» (Զատկի շարական) Միխաիլ Կոկժաև. «Պարզ մեղեդի» - Հովհաննես Մանուկյան Մակար Եկմալյան. «Խորհուրդ խորին» Հովհաննես Մանուկյան. Երկու խորալ «Հիսուս Քրիստոս, մեր փրկիչ», «Նվիրում Սուրբ կույս Մարիամին» - Աննա Առուստամյան Մակար Եկմալյան. «Տեր ողորմեա» Տիգրան Համբարյան – Պրելյուդ - Արփինե Հարությունյան Մակար Եկմալյան. «Յորժամ», մշակումը՝ Առնո Բաբաջանյանի Անհայտ հեղինակ. «Խնկի ծառին նման ես» Առնո Բաբաջանյան. «Վոկալիզ» Փոխադրումները երգեհոնի համար՝ Արփինե Հարությունյանի Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ Կազմակերպիչ՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»

Հասցե

Երևան, Իսահակյան 1

Կատեգորիա

Սեանսներ

7 նոյ
19:00
Կոմիտասի անվան կամերային Երաժշտության տուն
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն