«ՃԱՄՓՈՐԴԵՆՔ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ» | ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
դասական

Դասական - «ՃԱՄՓՈՐԴԵՆՔ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ» | ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

14 դեկ • 13:00

Միջոցառման մասին

Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ինտերակտիվ կրթական ծրագիրը միավորում է քարտեզը, խաղը, բջջային հավելվածն ու վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաները՝ մասնակիցներին հնարավորություն տալով բացահայտելու կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության հետաքրքիր դրվագները։ Ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան Խաչատրյանի համերգային շրջագայությունների աշխարհագրությանը, նրա հանդիպումներին և VR ակնոցի միջոցով կդառնան «Սուսերով պարի» ստեղծման վիրտուալ ականատեսը։ Սա հնարավորություն է Խաչատրյանի երաժշտական աշխարհը բացահայտելու նորարարական, ինտերակտիվ և անմիջական փորձառության միջոցով։ Դեկտեմբերի 14, երկուշաբթի 13:00 Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գլխավոր գործընկեր՝ Երևանի քաղաքապետարան Ռազմավարական գործընկեր՝ Մինեքս Գործընկեր՝ Վիզա Պաշտոնական նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ Կազմակերպիչ՝ Aram Khachaturyan Museum

Հասցե

Զարոբյան 3

Կատեգորիա

Սեանսներ

14 դեկ
13:00
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն