KUSS լարային քառյակ
դասական

Դասական - KUSS լարային քառյակ

29 նոյ • 19:00

Միջոցառման մասին

KUSS ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ Նոյեմբերի 29 | 19:00 Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ «Միքայել Հախնազարյանը հրավիրում է» հոբելյանական համերգաշարի առաջին երեկոյին Ֆիլհարմոնիան կհյուրընկալի գերմանական KUSS լարային քառյակին, որի կազմում Միքայել Հախնազարյանը հանդես է գալիս 2008 թվականից։ Համաշխարհային ճանաչում վայելող քառյակը ելույթներ է ունենում այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի Քարնեգի հոլը և Վիեննայի Մուզիկֆերայնը։ Գերմանական «OPUS KLASSIK» մրցանակին արժանացած համույթի նշանակալի ձայնագրություններից է Բեթհովենի լարային քառյակների ամբողջական շարքը։ Երևանյան համերգի ծրագրում՝ Յոզեֆ Հայդն – Լարային քառյակ սոլ մաժոր, երկ 77, թիվ 1 Լյուդվիգ վան Բեթհովեն – «Մեծ ֆուգա» սի բեմոլ մաժոր, երկ 133 Ֆրանց Շուբերտ – Լարային քառյակ սոլ մաժոր, D 887 Կազմակերպիչ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Հասցե

Հայաստան, Երևան, Խաչատուր Աբովյան փողոց 2

Կատեգորիա

Սեանսներ

29 նոյ
19:00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն