
դասական
Դասական - Ջազիքալ Կոմիտաս | Ջոել Մարտին
16 հնս • 19:30
Միջոցառման մասին
Հունիսի 16-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական
կամերային նվագախումբը կներկայացնի բացառիկ «Jazzical Komitas» համերգային
նախագիծը՝ միաձուլելով հայկական հոգևոր ու ազգային երաժշտության խորությունն ու
ջազային նորարարության ազատ արտահայտչականությունը։
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։
Համերգի մենակատարն է Նյու Յորքից ժամանած դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը։
Համերգը կղեկավարի բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը։
Երևանյան հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա կենդանի ունկնդրելու
Ջոել Մարտինի հեղինակած «Jazzical Komitas» մշակումները՝ Հայաստանի պետական
կամերային նվագախմբի կատարմամբ։
Միջազգայնորեն ճանաչված դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը (Նյու Յորք) հայտնի է
իր դասական վիրտուոզության և ջազային իմպրովիզացիայի պայթուցիկ համադրությամբ։ Նրա
համագործակցությունների թվում են համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ՝
Ալան Մենկենը, Ֆերգին, Սթիվի Ուանդերը և օպերային լեգենդ Քեթլին Բաթլը։
Չունենալով հայկական ծագում՝ Ջոել Մարտինի կապը Կոմիտասի երաժշտության հետ տևում է
ավելի քան վեց տարի։ Նա իրեն անվանում է «ընտրված հայ»՝ իր խոր զգայական
մեկնաբանություններով հուզելով հանդիսատեսին Երևանում, Լոս Անջելեսում և Նյու
Յորքում։ Նրա նախագիծն արդեն ներառում է երկու ձայնասկավառակ, իսկ երրորդը
նախատեսվում է թողարկել՝ Գրեմմիի առաջադրման ժամանակ։
Նրան միանում է բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիպան Օլահը (Լոնդոն), որի
համագործակցությունը Մարտինի հետ նախագծին հաղորդում է առանձնահատուկ միջազգային և
մշակութային խորություն։
Այս համերգը մաս է կազմում «Jazzical Komitas» 2026–2028 թվականների համաշխարհային
շրջագայության, որը կընդգրկի 20 քաղաք։ Ջոել Մարտինի, Սիփան Օլահի և Հայաստանի
պետական կամերային նվագախմբի առաջին համագործակցությունը տեղի է ունեցել 2025
թվականի հոկտեմբերի 4-ին՝ Նյու Յորքում, որից հետո նախատեսվում են ելույթներ
Երևանում և Լոնդոնում։
Տոմսերի արժեքը՝ 3000–15000 դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Օնլայն

