ԴՄԻՏՐԻ ՄԱՍԼԵԵՎ. Դաշնամուրային մենահամերգ
դասական

Դասական - ԴՄԻՏՐԻ ՄԱՍԼԵԵՎ. Դաշնամուրային մենահամերգ

21 նոյ • 19:00

Միջոցառման մասին

ԴՄԻՏՐԻ ՄԱՍԼԵԵՎ. Դաշնամուրային մենահամերգ Նոյեմբերի 21 (շաբաթ) | 19:00 Ֆիլհարմոնիա | Բաբաջանյան համերգասրահ Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր (2015), ռուս անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևը Ֆիլհարմոնիայում հանդես կգա Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններին նվիրված մենահամերգով։ Ժամանակակից կատարողական արվեստում ռուսական դաշնամուրային դպրոցի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Դմիտրի Մասլեևի կատարողական արվեստն առանձնանում է բացառիկ վիրտուոզությամբ, երաժշտական մտածողության խորությամբ և մեկնաբանությունների նրբությամբ։ Դաշնակահարը հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր համերգասրահներում։ Երևանյան մենահամերգի ծրագիրն ընդգրկում է Ռախմանինովի դաշնամուրային ժառանգության տարբեր ժանրեր՝ բացահայտելով կոմպոզիտորի երաժշտությանը բնորոշ քնարականությունը և դրամատիկ լարվածությունը։ Ծրագրում՝ Սերգեյ Ռախմանինով   Վարիացիաներ Կորելիի թեմայով   Պրելյուդներ՝ ստ․ 23 և 32   «Էտյուդ-պատկերներ», ստ․ 39   «Երաժշտական ակնթարթ» թիվ 5   «Պոլկա Վ. Ռ.»   «Ֆրագմենտներ» Կազմակերպիչ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

Հասցե

Հայաստան, Երևան, Խաչատուր Աբովյան փողոց 2

Կատեգորիա

Սեանսներ

21 նոյ
19:00
«Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն