
դասական
Դասական - Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համերգ
4 դեկ • 19:00
Միջոցառման մասին
Մխիթար Սեբաստացի-350
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա
Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի
համատեղ համերգը՝ նվիրված հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ,
կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749)
ծննդյան 350-ամյա հոբելյանին։
Մխիթար Սեբաստացին նշանակալի դեր է ունեցել հայկական հոգևոր և մշակութային կյանքի
ձևավորման գործում՝ անգնահատելի ներդրում ունենալով հայ գրականության, կրթության և
հոգևոր երաժշտության զարգացման մեջ։
Ծրագրում ընդգրկված են Մխիթար Սեբաստացու գործերը՝ Նորայր Հարությունյանի
մշակումներով։
Ծրագիր՝
Երանուհի Մարիամ
Անճառին խորան
Զքեզ, սուրբ Հայր Անտոնիէ
Օրօր Ա
Օրոր Բ
Օրոր Գ
Գովեալ դասուցն հրեղինաց
Աղաչեմ զքեզ, Աստուածածին
Երկիր և երկինք
Օրհներգ առ Սուրբ Հովսեփ
Գոչեմ առ Քեզ
-Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝
Վահագն Պապյան։
-Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա
Ոսկանյան։
Համերգի գլխավոր գործընկերն է «Լենդմարդկ Կապիտալ» ընկերությունը, գործընկերներն են
Իտալիայի Հանրապետության դեսպանություն Հայաստանում, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» և «Մեգերյան
կարպետ» ընկերությունները։
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Կազմակերպիչ՝ Վենետիկի Մխիթարյան միաբանություն
Սեանսներ
4 դեկ
19:00
Արամ Խաչատրյան համերգասրահ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն