Երկխոսություն Բասկերի երաժշտության և աշխարհի միջև
դասական

Դասական - Երկխոսություն Բասկերի երաժշտության և աշխարհի միջև

22 հոկ • 19:00

Միջոցառման մասին

Հոկտեմբերի 22-ին, ժամը՝ 19:00-ին հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ համերգասրահ՝ ունկնդրելու կամերային երաժշտություն: Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան Իսպանիայից ժամանած ճանաչված երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ Նատաշա Չիչը /ալտ/ և Ջոսու Օկինյենան /դաշնամուր/: Երեկոյի ընթացքում նրանց կմիանան նաև Կարեն Շահգալդյանը /ջութակ/ և Սևակ Ավանեսյանը /թավջութակ/: Ծրագրում կհնչեն Բասկերի և այլ կոմպոզիտորների կամերային գոհարները: Ֆ. Կուպերեն Կոնցերտային պիեսներ Պրելյուդ Սիցիլիանա La Tromba Պլենտե Սատանայի արիա Ի. Օլասարան դե Էստեյա Երեք պիես Otoitza Argarai Goiza Ա. Դոնոստիա Երկու ռոմանս Խ. Գուրիդի Կանցոնետա Մ. Ռավել Պիես՝ «Հաբաներա»-ի ձևով Է. դե Սուբելդիա Սոնատ ալտի և դաշնամուրի համար Ընդմիջում Յ. Բրամս Դաշնամուրային քառյակ № 3, Op. 60 Կազմակերպիչ՝ Aram Khachaturyan Museum

Հասցե

Զարոբյան 3

Կատեգորիա

Սեանսներ

22 հոկ
19:00
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահ
Տոմսերը կարելի է գնել EventHub-ից
Օնլայն